×
Դիզայներական աշխատանքների դասարան
2016-09-27 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում 2016 թվականից սկսել է գործել դիզայներական աշխատանքների դասարան:
Դասավանդում է Լիանա Մինասյանը, ով մանկավարժության 15 տարվա փորձ ունի:
Լիանա Մինասյանն իր դիզայներական գիտելիքներով և տարիների փորձառությամբ օգնում է աշակերտներին տեսնել գեղեցիկը շրջակա աշխարհում, ձեռք բերել հմտություններ և փորձել իրենց իսկ ձեռքերով ստեղծել գեղեցիկը:
Դասարանում ընդգրկված է 8 աշակերտ: Խմբակի նպատակն է զարգացնել երեխաների գեղարվեստական ճաշակը, վարպետացնել անհրաժեշտ հմտություններում և դաստիարակել հայրենասեր, հայասեր և մարդասեր մարդ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։