×

Կարպետագործության դասարան

2015-01-01 | Naregatsi Art Institute

Կարպետագործության դասարանը բացվել է 2015 թվականին: Դասարան են հաճախում 11 աշակերտ, որոնց դասավանդում է Սվետա Առստամյանը:

2017թ.-ին Ս. Առստամյանին միացավ նաև կարպետագործ Սոսե Բաղրյանը։ Երկուսն էլ սիրով աշակերտներին ծանոթացնում են հայկական հինավուրց արհեստին և կարպետագործության նրբություններին:

2017թ.-ին «Նարեկացի» արվեստի միությունը «Արցախյան երիտասարդ և մանուկ կարպետագործներ» ծրագրով մասնակցեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրին։

Թիմ
Սվետա Առստամյան
Կարպետագործության ուսուցչուհի
Սոսե Բաղրյան
Կարպետագործության ուսուցչուհի
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։