×
Վարպետության դասեր Տիգրան Համասյանի կողմից
2013-05-06 | Naregatsi Art Institute
Հանրահայտ դաշնակահար, ջազմեն Տիգրան Համասյանը այցելեց Շուշի` վարպետության դասեր անցկացնելու: Շուրջ երկու ժամ տևողությամբ վարպետության դասախոսությունների թեման եղավ ոչ միայն ջազը: Մատուցվող նյութը նվիրված էր առհասարակ երաժշտության մասին:
Ներկայացվեցին երաժշտության երեք բաղադրամասերը` ռիթմը, մեղեդին և հարմոնիան և այս բաղադրամասերը զարգացնելու հնարավորությունները: Այս մոտեցումներն իրենց մեջ ընդգրկեցին տարբեր երաժշտական ժանրեր, որոնց բառապաշարը մեծամասնությամբ եղավ հայկական ժողովրդական երաժշտության լեզուն:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։