×

«Փարոս» երգչախումբ

2016-04-24 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը հետամուտ լինելով հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի դաշտ ներգրավելու, նրանց տաղանդն ու հնարավորությունները հասարակությանը բացահայտելու, ազատ ստեղծագործելու և ինքնադրսևորվելու համար հավասար պայմաններ ու միջավայր ապահովելու առաքելությանը՝ «Փարոս» երգչախմբի հետ սկսել է իր սերտ համագործակցությունը 2005 թվականից:

«Փարոսն» աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների գերակշռող մեծամասնությունը կազմում են սայլակ օգտագործող հաշմանդամներ։

ՆԱՄ-ը, լինելով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ պայմաններով (վերելակ, թեքահարթակ, սանհանգույց) հագեցած արվեստի միակ հաստատությունը Երևանում, մշակել է հաշմանդամության խնդրին առնչվող հատուկ ռազմավարություն և ծրագրային փաթեթ:

Երգչախումբը «Նարեկացի» արվեստի միության հետ համագործակցության արդյունքում հանդես է գալիս տարբեր նախագծերում՝ համերգային ծրագրերով ներկայանալով միության կողմից կազմակերպված միջոցառումներին, ինչպես ապրիլ 24-ին կազմակերպվող ոգեկոչման ամենամյա միջոցառումներն են:

Հատկանշական է 2012 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից կազմակերպված հասարակական համերաշխությանը միտված «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» միջոցառում-ակցիան, որտեղ նույնպես իր մասնակցություն է ունցել «Փարոս» երգչախումբը:

«Փարոս» երգչախումբը մասնակցել է նաև 2009 թվականի հոկտեմբերի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված Դանիել Փըրլի (The Wall Street Journal թերթի լրագրող) հիշատակին նվիրված համերգին՝ 8-րդ ամենամյա համաշխարհային երաժշտական օրերին ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

2016 Ոգեկոչում արվեստի շնչով
2015 Ոգեկոչում արվեստի շնչով
2014 Ոգեկոչում արվեստի շնչով
2010 Ոգեկոչում արվեստի շնչով
2008 Ոգեկոչում արվեստի շնչով

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։