×

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆ

2018-05-17 | Naregatsi Art Institute

2013 թվականին Հայ ավետարանչական ընկերակցությունը «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ իրականացրեց մի շարք բարեգործական համերգներ, որոնց մասնակցում էր «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ: Համերգների ամբողջ նպատակը սիրիահայերին սատարելու, ինչպես նաև սահմանամերձ գյուղերի անապահով ընտանիքներին որևէ կերպ աջակցություն ցուցաբերելն էր:

Հուլիսին Հայ ավետարանչական ընկերակցությունը Տավուշի մարզի Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի բնակիչներին, հատկապես երեխաներին, նվիրեց ձմեռային կոշիկներ և «Մանուկների Աստվածաշունչ»:

Այս առաքելությունը ողջ ընթացքում ուղեկցվում էր «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական գործիքների համույթի համերգներով:

Լրացուցիչ նյութերը՝ ստորև

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։