×

«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամ

2020-07-31 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը՝ համագործակցելով «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հետ, 2020 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում միության Երևանի և Շուշիի մասնաճյուղերում իրականացնում է անվճար հիմունքներով դասընթացներ:

«Հնարավորություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում ՆԱՄ Երևանի մասնաճյուղում սփյուռքահայ և անապահով ընտանիքների երեխաների ու պատանիների համար շաբաթը երկու անգամ կազմակերպվում են երգի և նկարչության, իսկ ՆԱՄ-ի Շուշիի մասնաճյուղում՝ կարպետագործության և կավագործության դասընթացներ, որոնց մասնակցում է մոտ 100 երեխա և պատանի։

Հովնանյան Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ. և իր առաքելությունն է հռչակել՝ ի աջակցություն մշակութային, կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ հարակից ոլորտների զարգացմանը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։