«Հետքերով որբերի հայոց» բացառիկ ցուցահանդեսը Նարեկացի Արվեստի Միությունում
2013-05-26 00:00 | Naregatsi Art Institute
Հետքերով որբերի հայոց բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը Մայիսի 26-ին ներկայացվեց նաև Նարեկացի արվեստի միության Երևանի մասնաճյուղում:- Շատ կարևոր է հասկանալ թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից հետո - իր ելույթում ասաց Նարեկացի արվեստի միության հիմադիր Նարեկ Հարթունյանը, - Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն ամերիկյան ժողովրդի խորհրդանիշն է, եթե նրանք չօգնեին, ոչ միայն բազմաթիվ որբեր ողջ չէին մնա, այլ հետո` միլիոնավոր հայեր չէին ծնվի: Ես ինքս նույնպես ցեղասպանությունից փրկվածների թոռ եմ:Նարեկ Հարթունյանը իր երախտագիտության խոսքը հայտնելով ամերիկյան ժողովրդին և կառավարությանը ԱՄն դեսպանության ներկայացուցիչ Շոն Օհարային, Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանին և Ամերկոմի միսիոներ դոկտ. Գաննաուեյի որդեգրած դուստր ` մարաշցի որբուհի Ազատուհի Գաննաուեյի դստերը` Լեսլի Մալոթին նվիրեց Նարեկացիի խորհրդանշական նվերները:Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանը լուսանկարների ու տեսաշարի միջոցով ներկայացրեց Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի ողջ պատմությունը` գործունեությունն ու անցած ճանապարհը` հիմնադրման օրից մինչև օրս: Հիշելով անցյալը, ներդրում անել ապագայի համար. պատահական չէր ըտրված բանախոսության խորհրդանշական խորագիրը.- Կարևոր է, որ մենք չմոռանանք մեր անցյալը, ու այսօր , երբ մենք ունեք ազատ հայրենիք, մենք պարտավոր ենք առաջ շարժվել և դառանալ այն մեծ ազգը, որը ճակատագրի բերումով մեզ է վերապահված, - մեկնաբանեց Շանթ Մարտիրոսյանը:Լուսանկարները իրապես բացահայտում էին ամերիկյան ժողովրդի առատաձեռնությունը: Մերձավոր Արևելքի կոմիտեի բարեգործական քարոզարշավի արդյունքում ավելի քան 1,5 միլիոն փախստականներին տրվել է ոչ միայն կենասկան նշանակության օգնություն, այլ շուրջ 132.000 երեխա կրթություն են ստացել որբանոցներում. վերապատրաստվել, որպես բուժքույրեր, մասնագիտացել արհեստի և արդյունաբերության ոլորտներում:1930 թվ-ին, Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի փակվելուց հետո, ստեղծվել է Մերձավոր Արևելքի հիմնադրամը, որն այսօր էլ շարունակում է իր գործունեությունը Մերձավոր արևելքի և Աֆրիկայի տարածքում` ներառելով նաև Հայաստանը:Մերձավոր Արևելքի հիմնադրամի նախագծերն այսօր էլ շարունակում են օգնել ճգնաժամային ու հակամարտության մեջ գտնվող երկրներին: Հայստանում արդեն 5 տարի է, որ իրականացնում են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր` թրեյնինգների և խորհրդատվության միջոցով, տրամադրելով նաև միկրոկրեդիտներ:Մերձավոր Արևելքի հիմնադրամի նախագահ Շանթ Մարտիրոսյանի բանախոսությանը հաջորդեց գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի Գերմանիայի արևելյան առաքելություն միությանը հղած Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը տեսավավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությունը:Այնուհետև շնորհակալություն հայտնելով Նարեկ Հարթունյանին և Նարեկացի արվեստի միության ողջ անձնակազմին Շանթ Մարտիրոսյանը հիմնադրամի կողմից Նարեկացիին նվիրեց երկու գիրք. Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը` գրված կազմակերպության առաջին նախագահ Ջեյմս Բարթոնի կողմից և Սիրիայի նամակները գիրքը , որը ներկայացնում էր Նելի Միլերմանի նամակների հավաքածուն, ում լուսանկարներից շատերը ցուցադրվում էին ցուցահանդեսի շրջանակներում: Երեկոն փոքրիկ համերգային ծրագրով ամփոփեց Նարեկացի արվեստի միության Նարեկացի ժող. նվագարանների համույթը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։