«Հետքերով որբերի հայոց» բացառիկ ցուցահանդեսը Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը
2013-05-27 00:00 | Naregatsi Art Institute
Հետքերով որբերի հայոց բացառիկ լուսանկարներիցկազմված ցուցահանդեսային նախագիծը, որ նախաձեռնել և կազմակերպել էր Նարեկացի արվեստի միությունը, ԱՄն դեսպանությունն ու Մերձավոր Արևելքի հիմնադրամը, մայիսի 27-ին իր տրամաբանական հանգրվանը գտավ Գյումրու Թռչունյան տուն մանկատանը:Գյումրու Թռչունյան տուն մանկատան անունը կապված է ամերիկահայ բարերար հանգուցյալ Վահան Թռչունյանի հետ, ով ցեղասպանությունից մազապուրծ եղած ապաստանել է Գյումրու ամերիկյան որբանոցներից մեկում: Այդ որբանոցից ԱՄն տեղափոխված Թռչունյանը իր մահկանացուն կնքելուց հետո կտակում փափագում է փնտրել և գտնել այն շենքը, ուր նա սովից և համաճարակներից ժամանակին փրկվել և ոտքի է կանգնել:Թռչունյանը իր միջոցներից գումար է կտակում մանկատանը, որը երջանկահիշատակ Մեսրոպ արքեպսկոպոս Աշճյանի շնորհիվ հասնում է Գյումրի` վերակառուցվում ու վերանորոգվում է այն:Գյումրու Թռչունյան տուն մանկատանը ներկայացվող ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանը, Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը, միսիոներներ դոկտ. Չարլզ և Ռուբի Գաննաուեյների որդեգրած որբուհի Ազատուհի Գաննաուեյի դուստր` Լեսլի Մալոթը, դեսպանության ներկայացուցիչներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ , արվեստագետներ:Ավելի քան 132.000 որբեր ապաստան են գտել, կրթվել և դաստիարակվել են Ամերիկյան Կոմիտեի մանկատներում, որոնցից ամենամեծը այդ տարիներին որբերի քաղաք հռչակված Ալեքսանդրապոլի որբանոցն էր: Գյումրու Թռչունյան տուն մանկատան տնօրեն Սոնա Սիմոնյանը իր ելույթում մանրամասն ներկայացրեց երբեմնի Ալեքսանդրապոլի որբանոցների պատմությունը` հիշատակելով հատկապես Գյումրու որբանոցներով անցած գրականության և արվեստի հայտնի գործիչների անունները` Հ. Շիրազ, Սարմեն, Սողոմոն Տարոնցի, Խ. Դաշտենց, Գ. Հասրաթյան, Վ. Աճեմյան և այլք:- Այս ցուցահանադեսը հաղթանակի պատմություն է, և ոչ ողբերգության պատմություն, - իր ելույթում ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, - Միացյալ նահանգների համար նույնպես մեծ նշանակություն ունի այս պատմությունը: Սա Միացյալ նահանգների առաջին խոշորամշտաբ մարդասիրական առաքելությունն էր, որտեղ ներգրավված էին և′ մասնավոր անձինք, և′ կառավարությունը: Սա հայ-ամերիկայն հարաբերությունների առաջին էջն է:Ելույթ ունեցավ նաև Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանը: Այնուհետև ցուցադրվեց Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի պատմությունը ներկայացնող Զ. Ճգնավորյանի Որ չկորչեն անհետ վավերագրական ֆիլմը: Պատմաբան Րաֆֆի Պապոյանը ներկայացրեց հայ սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազի ունեցած անգնահատելի դերը որբերի ֆիզիկական և բարոյահոգեբանական դաստիարակության գործում: Ր. Պապոյանը ԱՄն դեսպանին նվիրեց արխիվից դուրս բերված Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի առաջին գլխավոր տնօրեն Բարթոնի Վահան Չերազին ուղղված շնորհակալական հեռագիրը:Ազատուհի Գաննաուեյի դուստր Լեսլի Մալոթը իր ամուսնու հետ Հայաստան է եկել մասնակցելու այս միջոցառումներին: Գյումրու մանկատանը նա ներկաներին պատմեց իր մոր` Զանի Մարգրեթ Գաննաուեյի մասին և ասաց, որ իր մայրը շատ քիչ բան է պատմել իր կյանքի այդ տարիների մասին: Չէր սիրում խոսել այդ մասին և մեծ երախտագիտությամբ կապված էր բժիշկ Գաննաուեյին: Եվ միայն նրա մահից հետո նրա 5 զավակները սկսել են տեղեկություններ հավաքել և վերականգնել իրենց մոր պատմությունը:- Այս միջոցառումն ինձ համար շատ անձնական է: Ես շատ հուզված եմ, որ այս պատմությունը հիշվում է և շնորհակալ եմ , որ ստեղծվել է այդ մասին խոսելու առիթ, - ասաց Լեսլի Մալոթը: Նարեկացի արվեստի միության
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։