×

«ՁԵՌՔ ՁԵՌՔԻ` ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՄԲ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ» ՇԱՐՔ | ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2013-07-12 16:00 | Naregatsi Art Institute

Ձեռք ձեռքի՝ հաշմանդամությամբ երեխաների հետ. 12- ամյա Ռաֆայել Մարտիրոսյանի համերգը

արվեստի միության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ 12 – ամյա Ռաֆայել Մարտիրոսյանի համերգը:

Համերգից առաջ ցուցադրվեց Ռաֆայելի մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմ : Այնուհետև դաշնամուրային կատարումներով հանդես եկան Ռաֆայել Մարտիրոսյանն ու իր ընկերը՝ 13- ամյա Վարդան Այվազյանը:

Ռաֆայել Մարտիրոսյանը 2007 թվականից հաճախում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոն, որը գործում է 2006 թվականից և աշխատում է աուտիզմով հիվանդ երեխաների հետ: Այսօր այս կենտրոն են հաճախում շուրջ 71 աուտիզմով հիվանդ երեխաներ: Ռաֆայելի հետ աշխատել է էրգոթերապիստ Ինեսա Հարությունյանը, ով նաև դաշնակահար է և Ռաֆայելի հետ աշխատում է շուրջ 3 տարի: Ըստ մանկավարժների Ռաֆայելը բավական ընդունակ և օժտված երեխա է առաջընթացներ ունի և գիտելիքների և երաժշտության մեջ, շատ լավ տիրապետում է համակարգչին:
- Մենք ցանկացանք , որպեսզի երեխաները ցույց տան իրենց աշխատանքը, իրենց առաջընթացները, իսկ եթե երեխան պատրաստ է հանդիսատեսի ներկայությամբ ցույց տալ իր ձեռք բերած գիտելիքները, աուտիզմի պարագայում դա արդեն շատ մեծ նվաճում է, - ասում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյան:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։