×
Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում
2016-10-19 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Պատմություն վերամարմնավորման մասին» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմում ներկայացված էին մարդկանց նախորդ կյանքի մասին պատմող իրադարձություններ, որոնց հիմքում վերամարմնավորման գաղափարն էր՝ հիմնված հոգու անմահության ուսմունքի վրա։
«Պատմություն վերամարմնավորման մասին» ֆիլմն ստեղծվել է «Բրահմա Կումարիս» համաշխարհային հոգևոր համալսարանի կողմից:
«Բրահմա Կումարիս» համալսարանը հիմնադրվել է Հնդկաստանում 1937 թվականին: Կենտրոնական շտաբը գտնվում է Ռաջաստան նահանգի Մաունտ Աբու քաղաքում:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։