Ցուցահանդես ՆԱՄ-ում
2017-04-27 14:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՆԱՄ-ի Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր Սուրբ Հարության տոնին:
«Սիրի՛ր աշխարհը, գնահատի՛ր մարդուն, զգա՛ տիեզերքը» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկա էին բոլոր փոքրիկ նկարիչները, ովքեր հյուրերին ներկայացնում էին իրենց աշխատանքները:
-Շնորհակալ եմ «Նարեկացի» արվեստի միությանը` նման հնարավորություն ընձեռելու, այս հրաշամանուկների հետ աշխատելու և նրանց աշխատանքները ցուցադրելու համար,- իր ողջույնի խոսքն ասաց նկարչական խմբակի դասատու Հասմիկ Գասպարյանը:
«Նարեկացի» արվեստի միության նկարչական խմբակը գործում է արդեն չորս տարի:
Ստեղծման հիմքում ընկած է մշակութային միջավայրն ու էսթետիկ դաստիարակությունը երեխաների կենսակերպի մի մասը դարձնելու, երեխայի մեջ անկաշկանդ մտածողություն ու ստեղծագործ միտք զարգացնելու ձգտումը:
Այսօր խմբակ են հաճախում մի քանի տասնյակ տաղանդավոր երեխաներ, ովքեր մեծ սեր ու նվիրում ունեն արվեստի նկատմամբ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։