×

Ավագ Շաբաթվա խորհուրդը

2016-03-25 00:00 | Naregatsi Art Institute

Ավագ Շաբաթվա խորհուրդը Նարեկացի Արվեստի Միությունում մարտի 25-ին մեկնեց Տեր Նշան քահանան:Ավագ Շաբաթը Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթն է, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով:Այդ ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը և թաղումը։Միջոցառմանը հոգևոր երաժշտությամբ հանդես եկան ՆԱՄ-ի Նարեկացի նվագախմբի քանոնահարուհիներ Լիլիթ Գևորգյանը, Սուսաննա Մանասերյանը, Աստղիկ Սնեցունցը, դուդուկահար Գագիկ Հակոբյանը, սանթուրահար Աննա Համբարձումյանը և Նարեկ երգչախմբի նախկին երգչուհի Սերինե Խոդիկյանը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։