Անհատական ցուցահանդես ՆԱՄ-ում
2026-09-28 18:30 | Naregatsi Art Institute
Սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 18։30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Թերեզա Պապոյանի «Ներքինի արտացոլանք» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։
Թերեզա Պապոյանը ծնունդով Շիրակի մարզի Անուշավան գյուղից է։ Նկարել սկսել է 8 տարեկանից, պարապել է նկարիչ Երվանդ Բիչախչյանի մոտ։
2015 թ․ ընդունվել և 2019թ․ ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը։
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 2-ը։
Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
www.naregatsi.org
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։