«Նովա» նվագախմբի ելույթը COP17-ում
2026-10-23 13:00 | Naregatsi Art Institute
Հոկտեմբերի 23-ին Նարեկացի արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների նվագախումբը ելույթ ունեցավ COP17 (Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման) միջազգային բնապահպանական գագաթնաժողովի Կանաչ գոտում։
Միջոցառման ընթացքում նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հերբերտ Ասատրյանի ղեկավարությամբ, հանդես եկավ հարուստ երկացանկով: Հնչեցին հայկական ժողովրդական ստեղծագործություններ, ինչպես նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` ֆիլմերի համար գրված երաժշտություններից։
«Նովա» նվագախումբը հիմնադրվել է 2015 թվականին՝ նպատակ ունենալով պահպանել, զարգացնել և երիտասարդ սերնդին փոխանցել հայկական ավանդական երաժշտության հարուստ ժառանգությունը:
COP17-ի շրջանակում «Նովա» նվագախմբի ելույթը ևս մեկ անգամ ընդգծեց մշակույթի և բնության անխզելի կապը՝ միջազգային հարթակում լավագույնս ներկայացնելով հայկական ազգային երաժշտական արվեստը:
Բնության և երաժշտության կապն պատահական չէր COP17-ի նման հարթակում. չէ՞ որ հայկական ավանդական նվագարանները մարդն իրականում «վերցրել է» բնությունից։ Քամու ու եղեգնի խաղը դարձել է շվի, հարվածային գործիքների ռիթմը՝ դհոլ։ Իսկ լարային նվագարանները՝ թառը, քամանչան, քանոնը սկիզբ են առել որսորդական աղեղի լարված թելի հնչյունից` դառնալով մարդու ու բնության ներդաշնակության լեզու։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։