×

Քանոնի մենահամերգ՝ նվիրված Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին

2026-12-08 19:00 | Naregatsi Art Institute

 
Դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա պատանի տաղանդավոր քանոնահարուհի Մարիամ Լուսե Ռուբինյանի մենահամերգը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին:
Մարիամ Լուսե Ռուբինյանին կնվագակցի Նատալյա Մնացականյանը։
 
Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Ծովինար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ալեքսանդր Վաղեսյանի, Կարեն Սարգսյանի և Վ. Պարմինի ստեղծագործությունները։
Համերգին կմասնակցի նաև «Նուռ» անսամբլը։
 
Մարիամ Լուսե Ռուբինյանը ծնվել է 2014 թվականին Լիբանանում: Այժմ սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում` պրոֆ. Ծովինար Հովհաննիսյանի դասարանում։
Չնայած պատանի տարիքին՝ նա արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոների և արժանանալ առաջին մրցանակների ու հատուկ կոչումների՝ ներկայացնելով Հայաստանը նաև միջազգային հարթակներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Չինաստանում։
 
📅 Օր՝ դեկտեմբերի 8-ին
🕖 Ժամը՝ 19:00
📍 Վայրը՝ «Նարեկացի» Արվեստի Միություն (Վարդանանց 16/1)
📞 (010) 58 01 05
🌐 www.naregatsi.org
 
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։