Գիրք-ալբոմի շնորհանդես ու համերգ
2026-11-24 19:00 | Naregatsi Art Institute
Նոյեմբերի 24-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը սիրով հրավիրում է իր նոր հրատարակության` «Բռնենք ճամփան Արցախի» գիրք-ալբոմի շնորհանդեսին։
Գրքում հավաքված են Արցախի բարբառով 36 երգ` ծիսական, հարսանեկան, օրորներ, սիրերգեր, կատակերգեր և 1 պարեղանակ։ Ներառված են երգերի բառերը, նոտաները և լսելու համար նախատեսված QR կոդերը։
Կարոտո՞ւմ եք Արցախի շունչը, բարբառի ջերմությունն ու մեր հնավանդ երգերի զորությունը. ուրեմն՝ միացե՛ք այս բացառիկ երեկոյին, որտեղ Արցախը կկենդանանա երգերով ու գույներով։
«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Նազարյան) կհնչեն ալբոմի եզակի նմուշները, որոնցից շատերը կներկայացվեն առաջին անգամ։ Իսկ ցուցասրահում կներկայացվեն արցախցի գեղանկարիչ Սամվել Թավադյանի կտավները՝ ամբողջացնելով Արցախի բնաշխարհի պատկերը։
«Բռնենք ճամփան Արցախի» գիրք-ալբոմի հրատարակչությունն իրականություն է դարձել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։
🗓 Օրը՝ նոյեմբերի 24
🕖 Ժամը՝ 19:00
📍 Վայրը՝ «Նարեկացի» Արվեստի Միություն (Վարդանանց 16/1)
📞 (010) 58 01 05
🌐 www.naregatsi.org
🎟 Մուտքն ազատ է:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։