×

Օվսաննա Քալանթարյանի գրքերի շնորհանդես ՆԱՄ-ում

2026-12-01 19:00 | Naregatsi Art Institute

«Կապույտ առավոտների բույրը» և «Հողի հիշողությունը». գրքերի շնորհանդես 

Դեկտեմբերի 1-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է հեղինակ Օվսաննա Քալանթարյանի (ՕՎՍԷ) «Կապույտ առավոտների բույրը» և «Հողի հիշողությունը» գրքերի շնորհանդեսին։

Այս ժողովածուներն անկեղծ զրույց են հայրենի հողի, մարդկային ճակատագրերի, ընտանեկան հիշողությունների ու ներաշխարհի մասին՝ հյուսված նուրբ լիրիկական արձակով և չափածո պոեզիայով։ Հանդիպման ընթացքում կհնչեն ընտրված ստեղծագործություններ, կխոսվի գրքերի ստեղծման պատմության ու գրական ձեռագրի մասին։

Օվսաննա Քալանթարյանը ծնվել է Գորիսում։ Գրականությունը նրա համար ինքնաարտահայտման, հիշողության պահպանման և հոգևոր աշխարհի բացահայտման յուրահատուկ ճանապարհ է։

🗓 Օրը՝ դեկտեմբերի 1

🕖 Ժամը՝ 19:00

📍 Վայրը՝ «Նարեկացի» Արվեստի Միություն (Վարդանանց 16/1)

📞 (010) 58 01 05

🌐 www.naregatsi.org

🎟 Մուտքն ազատ է

 

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։