«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլ
«Նարեկացի» արվեստի միությունը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ, 2015 թվականի սեպտեմբերին հիմնադրել է «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը:
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը բաղկացած է 27 գործիքային և 1 վոկալ երիտասարդ կատարողներից (դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան):
«Նարեկացի» արվեստի միության հիմնական նպատակներից է ՝ պահել հայ մշակույթը և հայի ոգին անաղարտ, ինչին էլ իր ներդրումը կունենա «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը:
2016 թվականի հոկտեմբերի 31-ին «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, իրենց մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների առաջին մրցույթ-փառատոնին՝ արժանանալով առաջին մրցանակի:
2018 թ «Նովա» անսամբլը մասնակցել է «Ուրախ մոլորակ» միջազգային մրցույթ–փառատոնին և զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը: «Նովա» անսամբլը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» միջոցառմանը՝ համերգային ծրագրով հանդես գալով Գավառ քաղաքում: ՆԱՄ հովանավորությամբ մի շարք ուսուցողական և բարեգործական համերգներ է տվել Հայաստանի տարբեր մարզերի երաժշտական դպրոցներում:
2018 հունիսի 13-ին Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված մենահամերգով հանդես է եկել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և արժանացել մասնագետների բարձր գնահատականի:
2018թ. նոյեմբերի 21-ին «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը իր մասնակցությունը ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված ժողովրդական նվագարանների անսամբլների մրցույթ-փառատոնին՝ արժանանալով երկրորդ մրցանակի:
2019թ․ հոկտեմբերին «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Տարածելով հայ մշակույթը» ծրագրի շրջանակում, ջութակահար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի հետ համատեղ համերգներով հանդես է եկել Գյումրի, Վանաձոր և Երևան քաղաքներում։
Կայք՝ nova-ensemble.am
- 2023-02-23 · Հանդիպում ՆԱՄ-ում
- 2023-03-14 · Համերգ զորամասում
- 2023-03-15 · Հանդիպում ՆԱՄ-ում
- 2023-04-12 · Հանդիպում ՆԱՄ-ում
- 2023-04-24 · Ոգեկոչում արվեստի շնչով
- 2023-05-30 · Ստեղծագործական երեկո ՆԱՄ-ում
- 2023-06-08 · Մրցույթ-փառատոն բացման արարողություն
- 2023-06-30 · «Եղեգան փող» մրցույթ-փառատոն
- 2023-07-08 · Հանդիպում ՆԱՄ- ում
- 2023-07-28 · Համերգ ՆԱՄ-ում
- 2023-11-29 · Բարեգործական համերգ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
- 2023-12-06 · Հանդիպում ՆԱՄ-ում
- 2018-03-27 · «Ավագ շաբաթ» խորագիրը կրող համերգային երեկո ՆԱՄ-ում
- 2018-05-15 · Համերգ ՆԱՄ-ում
- 2018-05-21 · Ցուցահանդես ՆԱՄ-ում
- 2018-05-28 · Exhibition at NAI
- 2018-06-13 · Համերգ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
- 2018-08-13 · «Նովա» անսամբլը «Մեղրի և հատապտուղների փառատոն»-ին
- 2018-08-18 · «Վորտիկ Գուլբենկյան» ծերերի խնամքի կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
- 2018-11-21 · Համերգ Արամ Խաչատրյանի համերգասրահում
- 2018-11-30 · Հայաստանում ավարտվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը
- 2018-12-11 · Համերգ ՆԱՄ-ում
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։