×

«Ռոտոնդա» թատերախումբ

«Ռոտոնդա» թատերախումբը պատանեկան-երիտասարդական ներառական թատերախումբ է, որը գործում ավելի քան 15 տարի: Թատերախումբը խոսքի, հնչյունի, ժեստերի և գույների միջոցով արտահայտում է խմբի յուրաքանչյուր անդամի հույզերը, ապրումները, ցանկություններն ու զգացումները: Եվ այս ամենին հաղորդակից ու ակտիվ մասնակից է դարձնում նաև իր լսարանին, որը ոչ ֆորմալ թատերական ներկայացումների ժամանակ ներգրավվում է գործողությունների մեջ:

Թատերախումբն ունի կրթական առաքելություն: Այդ նպատակով հատուկ ներկայացումներով հանդես է եկել տարբեր կենտրոններում՝ թանգարաններ, դպրոցներ, հատուկ ուշադրության կարիք ունեցող մարդկանց խնամքի կենտրոններ, արյունաբանական կենտրոններ, մանկատներ:

Թատերախումբը մասնակցել է տեղական և միջազգային փառատոների: Թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանը բեմադրիչ է, սցենարիստ և ռեժիսոր, որն ունի 30-ից ավելի տարիների կենսափորձ և հմտություն ապահովելու ներառական և առողջ միջավայր: Կրթությունը որպես թատերախմբի ձևավորման և գործելու կարևոր առաքելություն, ճանապարհ է յուրաքանչյուր անդամի համար դեպի թատերական մեծ աշխարհ:

«Ռոտոնդա» թատերախումբը շարունակում է իր գործունեությունը՝ միշտ բաց լինելով նոր սաների համար և ապահովելով այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է գտնել իր տեղն ու զարգացնել իր արվեստը:
2024 թ. թատերախումբը իր գործունեությունը ծավալում է «Նարեկացի» արվեստի միության մշակութային հյուրընկալ հարկի ներքո՝ նոր ներկայացումներով և նոր ասելիքներով:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։