×

Արտո. «Դիմանկարներ»

«Դիմապատկերներ» (2006թ.). Այս գիրք - ալբոմում ներկայացված են քանդակագործ և նկարիչ Արտո Չաքմաքչյանի` բազմաթիվ հայտնի գիտնականների և գործիչների դիմանկարներն ու քանդակները (Գր. Նարեկացի, Կոմիտաս, Վազգեն Ա. կաթողիկոս, Կ. Զարյան, Տ. Մանսուրյան, Յ. Քարշ և ուրիշներ): Այն աչքի է ընկնում իր պարզ ու ինքնատիպ ձևավորմամբ: «Դեմքեր ժամանակի և տարածության միջից».այսպես է բնութագրում իր այս ալբոմը տաղանդավոր արձանագործը:

«… Իմ դիմաքանդակային ստեղծագործությունների մեջ կան գործեր, որոնք դուրս են դիմաքանդակ հասկացության ընդունված շրջանակներից: Նրանք պայմանավորված չեն բնորդով: Նրանցում բացակայում է ֆիզիկականը: Դրանք զուտ իմ մտահղացմամբ ստեղծված կերպարներ են, որոնց ստեղծագործական աշխարհը հարազատ և համահունչ է իմ ստեղծագործական մտածողությանը:

… Ի վերջո յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործությունը նաև իր դիմապատկերն է: Այս առումով ընդունեք այս «դեմքերի»խումբը՝ որպես ճանապարհներից մեկը, որ տանում է (կամ գուցե ընդամենը տանելու փորձ է) ինքնաճանաչման: Մարդկային գոյավիճակն է, որ արվեստագետին մշտական փնտրտուքների մեջ է պահում` անկախ իր օգտագործած գործիքից կամ արտահայտչամիջոցից»:

Արտո Չաքմաքչյան

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։