×

Սուրբ Թարգմանչաց տոն

2026-10-10 | Naregatsi Art Institute

Այսօր նշում ենք մեր ինքնության, լուսավորության և հոգևոր վերածննդի ամենանվիրական տոներից մեկը՝ Սուրբ Թարգմանչաց տոնը։

Դարեր առաջ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ու Սուրբ Սահակ Պարթևի սխրանքով և Վռամշապուհ արքայի զորակցությամբ սկիզբ առավ հայ գրի ու դպրության Ոսկեդարը՝ մեր լեզվին ու մեր ինքնությանը պարգևելով հավերժության շունչ, իսկ մեր մշակույթին՝ անսասան հիմքեր։

Այս լուսավոր ճանապարհին առանձնահատուկ փայլով է շողում Սուրբ Գրիգոր Նարեկացին, ում պատվին է մեր միությունը անվանակոչվել։ Նա դարձավ մարդկային հոգու, անհուն ապրումների ու հույսի մեծագույն «թարգմանիչն» առ Աստված։

Ս․ Գրիգոր Նարեկացու տաղերն ու «Մատյան ողբերգության» պոեմը հոգևոր այն կամուրջն են, որոնք մարդկային աղոթքը վերածեցին տիեզերական լույսի ու կատարելության։

«Նարեկացի» արվեստի միությունը, հավատարիմ մնալով մեր սուրբ թարգմանիչների և Ս․ Նարեկացու թողած անգնահատելի ժառանգությանը, շարունակում է իր առաքելությունը՝ արվեստի, ազգային մշակույթի և հոգևոր արժեքների միջոցով լույս ու ջերմություն փոխանցել սերունդներին։

Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ։ Թող մեր մայրենի խոսքը, հայ գիրն ու արվեստը միշտ անմար մնան մեր սրտերում՝ ներշնչելով նորանոր ստեղծագործական բարձունքներ։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։