«Տաղեր»
2018-12-12 | Naregatsi Art Institute
«Տաղեր» գրքույկը թողարկվել է 2018 թվականին: Հրատարակությունը պատրաստվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից:
Այս գրքույկում ներառված են այն վեց տաղերը և միակ շարականը, որոնց մեղեդին, մշտապես երգվելով, դարերի խորքից հասել է մեզ։
«Նարեկացի» արվեստի միության այս հրատարակությունը բացառիկ է նրանով,որ տաղերը ներկայացված են գրաբար և աշխարհաբար՝ բացառությամբ շարականի և «Տաղ Սուրբ Խաչին» (Հաւիկ) տաղի։
Գրքույկում զետեղված են տաղերի և շարականի նոտաներն, և ձայնասկավառակը՝ Գևորգ Հունանյանի և Աննա Մայիլյանի անզուգական կատարումներով։
«Տաղեր» գրքույկի երգերի մեկնությունը և բազմաձայնումը՝ Դանիել Երաժիշտի։
Գրքույկը նկարազարդված է միջնադարյան մանրանկարների ժամանակակից լուծումներով, որի հեղինակը մանրանկարիչ Լիլիթ Վարդումյանն է:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։