×

«Մի բուռ երգ Մնձուրի լեռներից»

2022-06-13 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը 2022թ. հրատարակել է «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի՝ «Մի բուռ երգ Մնձուրի լեռներից» ձայնասկավառակ-ալբոմը:

«Նարեկացի» արվեստի միության այս հրատարակությունը բաղկացած է «Նուբար» խմբի՝ ստեղծագործական կենսագրությունից, խմբի ղեկավար Լուսինե Նազարյանի ներածական խոսքից, որում նշված են երգերի աղբյուրները, դրանց բովանդակալից ծանոթագրությունները, մեկնաբանությունը, ինչպես նաև ներկայացված են երգերի բանաստեղծական տեքստերը և բուն ձայնասկավառակը:

«Նուբարի» երկացանկը զարդարում են Արևմտյան Հայաստանի Ակնա, Բալուի, Տիգրանակերտի Դերսիմի, Չմշկածագի և այլ շրջանների երգերը և պարեղանակները, որոնց մի մասը վերցված են Կոմիտասի, իր աշակերտ Միհրան Թումաճանի, Հովհաննես Աճեմյանի, Ավետիս Մեսումենցի և այլոց հավաքածուներից:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։