×

Կախարդական Ցուցահանդես ՆԱՄ Շուշիում

2019-10-28 16:00 | Naregatsi Art Institute

Հոկտեմբերի 28-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում «Տեռակոտա» ստուդիայի նախաձեռնությամբ կայացավ կավագործության «Կախարդական» ցուցահանդես։

Ցուցահանդեսի աշխատանքները ստեղծվել են ս․թ․ հուլիսի 6-ից 12-ը, ՆԱՄ-ում կայացած «Հայաստանը 19-20-րդ դարերում» խեցեգործական ճամբար նախագծի ընթացքում, որին աջակցեց նաև ԱՀ Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը՝ հոգալով արցախցի երեխաների մասնակցությունը ճամբարին։

«Ամռանը երեխաների հետ ուսումնասիրում և ոգեշնչվում էինք Շուշի քաղաքով։ Նպատակն էր ճանաչել և իմանալ հայաբնակ մեծ քաղաքի պատմությունը և մշակույթը՝ Շուշի քաղաքի, մեր օրերին հասած մեծ ժառանգությունը։ Ցուցահանդեսին ներկայացված են խեցեգործական նյութերից տնակներ, որոնք երեխաներն պատրաստել են իրենց ձեռքով, նմանակելով Շուշիի ճարտարապետությանը։ Ամեն արվեստի նմուշ պատրաստված է սպիտակ կավից։ Ծրագրի նպատակն է հանրությանը ցուցադրել իրականացված ուսումնասիրություններն ու կատարված աշխատանքները և արվեստի միջոցով վերածնունդ պարգևել Շուշիին, քաղաքի մշակութային կյանքին ավելացնելով մեր փոքրիկ լուման», բացման խոսքում ասաց «Տեռակոտա» ստուդիայի ղեկավար Նանա Մանուչարյանը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։