×

Համերգ ՆԱՄ-ում

2019-10-28 20:00 | Naregatsi Art Institute

Հոկտեմբերի 28-ին, Շուշիում առաջին անգամ ելույթ ունեցավ թառահար, կոմպոզիտոր, տարբեր երաժշտական խմբերի և նախագծերի հիմնադիր, Օբերտոն երաժշտական լեյբլի համահիմնադիր Միքայել Ոսկանյանը։

Համերգը կայացավ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության «Հեքիաթների տանը» ։

Գրեթե 10 տարի Միքայելը իր նորարար արվեստով տարածում և լայն մասսաներին է ներկայացնում թառը՝ երաժշտական գործիք, որը մինչ այդ հնչում էր միայն ազգային նվագախմբերում և որով կատարում էին միայն ազգային երաժշտություն։

Միքայելը ստեղծում է նոր երաժշտություն, որտեղ հայկական ֆոլկը միաձուլվում է ժամանակակից երաժշտական ուղղությունների հետ։

Ունեցել է բազմաթիվ համերգներ, մասնակցել միջազգային փառատոների Ֆրանսիայում, Վրաստանում, Կանադայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ամերիկայի 13 նահանգներում, Հնդկաստանում, Հորդանանում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Խորվաթիայում, և այլն:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։