×

Համերգ ՆԱՄ-ում

2019-11-21 00:00 | Naregatsi Art Institute

Նոյեմբերի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի ՆԱՄ-ում տեղի ունեցավ ՊԲ «Ասպետ» համույթին կից ջազ նվագախումբի համերգը: Նշենք, որ խումբն առաջին անգամ էր ելույթ ունենում Շուշիում:

«Ասպետ» համույթը ձևավորվել է 2011թ-ին և պարբերաբար համերգներով հանդես է գալիս տարբեր զորամասերում, դպրոցներում, համայքներում, մանկապարտեզներում: Համույթում ձևավորված են տարբեր խմբեր և հանդես են գալիս տարբեր ոճերով՝ ջազ, ժողովրդական, ազգագրական, այս անգամ մենք ունկնդրեցինք հայտնի ջազ կատարումներ՝ «My funny Valentine», «Autumn Leaves», «Georgia Yoa are so Beautiful», «Կանչում եմ արի՛,արի՛», «Չքնաղ երազ», «Լուսին», «Արեգակ», «Այնպես ուզում եմ», «Հայի աչքեր» և այլն:

Ի ուրախություն բոլորիս, պայմանավորվածություն ձեռք բերեցինք ևս մեկ անգամ հյուրընկալելու խմբին, այս անգամ ժողովրդական երգեր վայելելու ակնկալիքով: Այնպես, որ, եթե դու՛ ժողովրդական երգի սիրահար ես, ապա հետևի՛ր մեր էջին, որպեսզի բաց չթողնես հիանալի առիթը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։