Տեառնընդառաջի մեծ տոնախմբությունը
2020-02-13 19:00 | Naregatsi Art Institute
Փետրվարի 13-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ տեառնընդառաջի տոնակատարությունը։
Քրիստոնեական այս տոնը սիրված և սպասված է բոլորի համար, այն սովորաբար անցնում է հայկական երգ ու պարով, հյուրասիրությամբ ու խարույկի շուրջ ծավալվող ինքնատիպ պայքարով, ինչ խոսք յուրաքանչյուր ոք մեծ հավատով ու հույսով է լցվում գալիքի հանդեպ։
Թեև երեկոյան արդեն Շուշիին հատուկ ցուրտ էր, բայց կրակի, ինքնաեռով թեյի ջերմությունը օգնեց մարդկանց երկար զրուցել ու վայելել օրը։ Ամեն ինչ էլ ավելի փոխվեց, երբ ընկեր Մանուկը «Հեյ» գոչելով կրակի շուրջ խմբեց ներկաներին ու թնդաց հայկական քոչարին։
Այո՛, քրիստոնեությունն ունի մարդկանց համախմբելու, հույսով ու հավատով լցնելու, սրտեր ջերմացնելու առաքելություն։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։