×

«Հեքիաթի ժամ» նախագիծ

2020-03-01 14:00 | Naregatsi Art Institute

Մարտի 1-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հեքիաթի ժամ» նախագծի հերթական հանդիպումը։

Դե մեզնից ոչ մեկ ապահովագրված չէ և այս անգամ մեր հեքիաթասաց Անին հիվանդացել էր ու դե բնականաբար չկարողացավ հանդիպել երեխաների հետ։ Բայց մեր ստեղծագործական թիմը միշտ պատրաստ է և Անիին փոխարինեց դերասան, տիկնիկավար Նվեր Ղարաբեկյանը։ Նվերը կարդաց արցախյան բարբառով գրված «Քաչալ վօզնին» հեքիաթը, որի հեղինակն է Նունե Սարգսյանը։ Ի դեպ գիրքը նվեր էինք ստացել նախորդ Հերմինեից, հիշում ես չէ՞ Հերմինեին, և խոստացել, որ անպայման կկարդանք։ Ինչ վերաբերվում է խոստումներին՝ մեր հեքիաթասեր փոքրիկները իրենց խոսքի տերն էին և նկարել ու բերել էին Հերմինեի հեքիաթը՝ գունեղ, գեղեցիկ, ստեղծագործ։

Մենք շարունակում ենք ամեն կիրակի հեքիաթ նվիրել մեզ ու ձեզ, ուստի հենց այսօրվանից էլ պլանավորեք մարտի 8-ը, ինչ էլ հատկանշական օր է, ուրեմն մարտի 8-ին, ժամը 14։00-ին սիրով սպասում ենք բոլորիդ։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։