Այցելություն ՆԱՄ Շուշի
2020-09-20 15:00 | Naregatsi Art Institute
Սեպտեմբերի 20-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոն էր այցելել Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Նաիրա Մելիքյանը:
Հյուրերը շրջայց կատարեցին մշակութային ջերմ մթնոլորտով հագեցած կենտրոնում ՝ ծանոթանալով ՆԱՄ Շուշիի մասնաճյուղի գործունեության, ինչպես նաև կարպետագործությամբ և կավագործությամբ զբաղվող պատանիների աշխատանքների հետ:
...իսկ «Հեքիաթների տանը» նրանք գտան իրենց մանկության հեքիաթը՝ հարազատ տան, տաքացնող փայտի ու երազների բույրով:
ՆԱՄ-ի և Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամի համագործակցությամբ հունիսի 1-ից «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում Արցախի 8-12 և 13-18 տարեկան երեխաների և պատանիների համար անվճար հիմունքներով՝ Սերոբ Մամունցի և Սվետա Առստամյանի գլխավորությամբ, իրականացվում են կավագործության և կարպետագործության դասընթացներ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։