«Նարեկացի» արվեստի միության թատերական խմբակը մասնակցում է «Թատրոն-X» փառատոնին
Մարտի 2-28-ը Երեւանում կանցկացվի «Թատրոն-X» երրորդ հանրապետական փառատոնը: Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորման աջակցությամբ: «Թատրոն-X» - 2010-ի շրջանակներում ցուցադրվելու են 2009թ-ի լավագույն ներկայացումները: Այս տարի Արցախը կներկայացնի Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունը /ՆԱՄ/: Մարտի 25-ին ՆԱՄ-ի թատերական խմբակը կներկայացնի «Երկու տուն» բեմադրությունը: «Թատրոն-X» երրորդ հանրապետական փառատոնի նպատակը թատերական միջավայրը ներսից բարեկարգելն է, ինչպես նաեւ հրապարակային կարծիքի, հանրային խոսքի միջոցով թատրոնի հանդեպ վերաբերմունք ձեւավորելը:
Փառատոնի նշանաբանն ¿` թատերական ամիս, բանավեճի փառատոն: