Մինչ այժմ "Նարեկացի" արվեստի միությունը ֆինանսապես գոյատեւում է մի ամերիկաբնակ հայ ընտանիքի կողմից։ Մեր ամենամեծ ցանկությունն է համախմբել մարդկանց, ներգրավել նոր ուժեր` իրականացնելու ՆԱՄ-ի ծրագրերն ու նպատակները։

ՆԱՄ-ի ապագա ծրագրեր

  1. Ամբողջացնել ՆԱՄ-ի Շուշիի համալիրը` կառուցելով բացօթյա ամֆիթատրոն, կացարան հյուրերի համար, երեխաների խաղահրապարակ, ինչպես նաեւ ձայնագրման եւ ֆիլմարտադրության ստուդիա` նպաստելով Շուշիի մշակութային զարթոնքին։
  2. ապահովել ՆԱՄ-ի Երեւանի կենտրոնը բարձրորակ դաշնամուրով` բարձրակարգ համերգներ եւ մասնագիտացված ձայնագրություններ իրականացնելու համար։
  3. անցկացնել ամենամյա մրցանակաբաշխություն` պարգեւատրելու հայ եւ օտար գիտնականներին, արվեստագետներին` գնահատելով նրանց ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում։
  4. կազմակերպել արվեստի ամենամյա փառատոն` աշխարհացրիվ հայ արվեստագետին ու հանդիսատեսներին Հայաստանում համախմբելու համար։
  5. նկարահանել վավերագրական ֆիլմեր հայ մշակութային գործիչների մասին` մեր մշակութային հարուստ ժառանգությունը նոր սերնդին փոխանցելու նպատակով։

 

Եթե Դուք նույնպես ցանկանում եք միանալ մեզ այս կարեւոր առաքելության իրականացման գործում, խնդրում ենք լրացնել այս հայտը եւ ուղարկել հետեւյալ հասցեով.

ԱՄՆ   

1 Wall Street, Suite 7A, Fort Lee, NJ 07024, USA:
Հեռ.` (201) 951-4200

nareg@naregatsi.org
.................................................................................................................................

 ՀԱՅԱՍՏԱՆ    

Վարդանանց 16/1, Երեւան 010
Հեռ.` (37410) 58-01-05, 58-08-50

info@naregatsi.org

Մուրացանի 6, Շուշի, Արցախ
Հեռ.` (374 477) 31466 , 31865

nara@naregatsi.org
................................................................................................................................

Շուշի
Դարպասներ Ամֆիթատրոն
Հանրակացարան
Արվեստագետների ստեղծագործական տուն
Քարտեզ Քարտեզ մեծացրած