×

Համերգ ՆԱՄ-ում

2022-12-27 19:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միության «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խմբի՝ «Հրեշտակային ձայներ» խորագիրը կրող համերգը:

«Նարեկացի» արվեստի միության դահլիճում տիրում էր ամանորյա հեքիաթային տրամադրություններ:

Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին հոգևոր, ժողովրդական և ազգագրական երգեր:

«Նարեկացի» արվեստի միության «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը ստեղծվել է 2017 թվականին. խմբի գլխավոր նպատակն է պահպանել և տարածել հայկական հոգևոր և ժողովրդական երգերը:

Գեղարվեստական ղեկավար՝ Լուսին Վանես
Նվագակցող` Նատալյա Կապրիելովա (դաշնամուր)

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։