×

Համերգ ՆԱՄ-ում

2023-06-30 19:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խմբի հաշվետու համերգը:

Համերգի ընթացքում հնչեցին հոգևոր, ժողովրդական, ազգագրական և մանկական երգեր:

Խմբի գեղարվեստական ղեկավար՝ Լուսին Վանես

Նվագակցող՝ Նատալյա Կապրիելովա

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը հրաշալի համերգի առիթով շնորհավորեց «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խմբի բոլոր անդամներին՝ խմբի գեղարվեստական ղեկավար Լուսին Վանեսի գլխավորությամբ:

«Նարեկացի» արվեստի միության «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը ստեղծվել է 2017 թվականին: Խմբի գեղարվեստական ղեկավար Լուսին Վանեսն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խմբի գլխավոր նպատակն է պահպանել և տարածել հայկական հոգևոր և ժողովրդական երգերը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։