×

«Մեր պարերը և մենք»

2024-02-23 19:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ փետրվարի վերջին ուրբաթ օրվա պարերի բաց դասը՝ «Մեր պարերը և մենքը»՝ ազդարարելով, որ Գագիկ Գինոսյանի հիմնած «Կարին» ավանդական երգ-պարի խմբի և «Նարեկացի» արվեստի միության կողմից դեռևս 2005 թվականին ստեղծված ավանդույթը շարունակական է լինելու։

Այս ուրբաթը տարբերվեց բոլոր նախորդներից. ներկաները միասին հիշեցին Գագիկ Գինոսյանին՝ դիտելով իր վարած ամսվա վերջին ուրբաթներից տեսանյութեր, լսելով իրեն մոտ կանգնած մարդկանց խոսքն իր մասին, ինչպես նաև՝ պարելով այն պարերը, որոնք այսօր հասանելի են մեզ հենց իր շնորհիվ։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։