×

Ցուցահանդես ՆԱՄ-ում

2025-01-20 18:30 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ արցախցի նկարիչ Արծիվ Լալայանի գեղանկարների ցուցահանդեսի բացումը:

«Արծիվ Լալայանի աշխատանքներն առանձնանում են մոդեռնիստական տարբեր ուղղությունների գեղարվեստական մոտեցումների համատեղությամբ»,- բացման խոսքում նշեց ՆԱՄ ցուցահանդեսների համակարգող, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը:

Արծիվ Լալայանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների Ստեփանակերտում, Շուշիում։ 2022թ. Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես։

Ցուցահանդեսը բաց է մինչև հունվարի 31-ը:

Մուտքն ազատ է:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։