×

Սոցիալ-մշակութային ներառական միջոցառում ՆԱՄ-ում

2026-10-05 14:30 | Naregatsi Art Institute

Հոկտեմբերի 5-ին, ժամը 14:30 -ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ազգային պարը՝ ներառման լեզու» խորագիրը կրող միջոցառումը՝ աուտիզմ ունեցող երեխաների և երիտասարդների մասնակցությամբ։

Նախագիծը ծնվել է մի գաղափարից, որ յուրաքանչյուր ոք անկախ ֆիզիկական և հոգեկան կարողություններից կարող է լինել ազգային մշակույթի լիարժեք կրողը։

Բաց ներառական միջոցառման ընթացքում մասնակիցները հանդես կգան հատուկ կարիքներ չունեցող հասակակիցների հետ համատեղ ազգային պարային ներկայացմամբ, որը կնպաստի նրանց զգայական ինտեգրացիայի զարգացմանը, սոցիալական շփումների ձևավորմանն ու կայունացմանը, կբարձրացնի հանրային իրազեկվածության մակարդակը։

Ծրագիրն իրականացնում է «Կանայք հանուն կյանքի» ՀԿ-ն՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Մուտքն ազատ է։

Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
www.naregatsi.org

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։