Հոբելյանական համերգ ՆԱՄ-ում
2026-10-13 19:00 | Naregatsi Art Institute
Հոկտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա քանոնահարուհի, կոմպոզիտոր, մանկավարժ Վազգանուշ Պարմինի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
Համերգի ընթացքում կհնչեն Վազգանուշ Պարմինի հեղինակային ստեղծագործությունները` երիտասարդ երաժիշտների կատարմամբ:
Վազգանուշ Պարմինը (Պարունակյան - Մինասյան) ծնվել է 1946թ.-ին, Գյումրիում:
Առանց երաժշտական կրթության 15 տարեկանում ընդունվել է Գյումրիի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի քանոնի դասարան (դասախոս` Թամարա Մարգարյան): 1971-1975թթ. սովորել է նույն ուսումնարանի տեսական բաժնում: 1983թ. և 1986թ. վերապատրաստման կուրսեր է անցել կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի մոտ:
Վազգանուշ Պարմինը մի շարք գրքերի հեղինակ է. նա գրել է էտյուդներ, պիեսներ, պրելյուդներ ժողովրդական նվագարանների համար: Նրա գործերը հնչել են Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում և համերգասրահներում:
2002թ.-ին Հայաստանի կոմպոզիտորների միությունը տպագրել է նրա «Ստեղծագործություններ քանոնի համար» գիրքը:
Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
www.naregatsi.org
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։