Ցուցահանդես ՆԱՄ-ում
2026-11-09 18:30 | Naregatsi Art Institute
ԽՈՍՈՂ ՔԱՐԵՐ․ Թալին Միկրոյանի խճանկարների ցուցահանդեսը
«Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է Թալին Միկրոյանի հեղինակային խճանկարների ցուցահանդեսին, որտեղ քարերի գունապնակը վերածվում է արվեստի գործերի։
Ցուցահանդեսի միջոցով հեղինակը ցանկանում է ներկայացնել խճանկարի արվեստի ժամանակակից մոտեցումները, պահպանել և արժևորել հայկական մշակութային ինքնությունը, ինչպես նաև երկխոսություն ստեղծել արվեստի և հանդիսատեսի միջև։
Ծնունդով Հալեպից՝ Թալին Միկրոյանը մանկուց հետաքրքրվել է նկարչությամբ։ Գյուղատնտեսի մասնագիտությանը զուգահեռ՝ նա շարունակել է իր ստեղծագործական ուղին խճանկարի արվեստում՝ մասնակցելով մասնագիտական դասընթացների և ցուցահանդեսների Սիրիայում, Լիբանանում ու Վրաստանում։ 2023 թվականին արժանացել է Խայր ալ-Դին Ալասատի մրցանակին։
2025 թվականից ապրում և ստեղծագործում է Հայաստանում։
Քարերը կարող են պատմել ազգային ինքնության, մշակութային հիշողության ու խորհրդանիշների մասին, երբ հայտնվում են արվեստագետի ձեռքում և վերածվում խճանկարների։
Բացումը՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։30-ին
Վայրը՝ «Նարեկացի» արվեստի միություն
Հասցեն՝ Երևան, Վարդանանց 16/1
Հեռախոս՝ (010) 580105,
Կայք՝ www.naregatsi.org
Մուտքն ազատ է։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 13-ը։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։