Աշուղական երգի երեկո ՆԱՄ-ում
2026-12-04 19:00 | Naregatsi Art Institute
«ԱՇՈՒՂԻ ԱՆՈՒՆԸ՝ ԹԱՆԿ» աշուղական երգի երեկո «Նարեկացի» արվեստի միությունում
Հայ աշուղական երգարվեստի սիրահարներին հրավիրում ենք «Աշուղի անունը՝ թանկ» խորագրով համերգին։
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19-ին, «Նարեկացի» արվեստի միության դահլիճում ելույթ կունենա «Կամսար» համույթը։ Պատանի երգիչների կատարմամբ կհնչեն հայ աշուղական երգեր և մերօրյա աշուղների ստեղծագործություններ։
Երեկոյի նպատակն է տարածել և հանրահռչակել հայ աշուղական երգարվեստը, արժևորել մեր ազգային երաժշտական ժառանգությունը և ներկայացնել մերօրյա աշուղների ստեղծագործությունները՝ ապահովելով աշուղական արվեստի շարունակականությունն ու կենդանի ներկայությունը մեր մշակութային կյանքում։ Աշուղի անունը թանկ է, քանի դեռ ապրում է նրա երգը...
«Կամսար» համույթի գեղարվեստական ղեկավարներն են Անդրանիկ Ասիլբեկյանն ու Արփինե Մովսիսյանը։
Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին վայելելու հայ աշուղական երգի անկրկնելի հմայքը։
Մուտքն ազատ է։
📅 Օր՝ դեկտեմբերի 4
🕖 Ժամը՝ 19:00
📍 Վայրը՝ «Նարեկացի» Արվեստի Միություն (Վարդանանց 16/1)
📞 (010) 58 01 05
🌐 www.naregatsi.org
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։