×

Բանախոսություն ՆԱՄ-ում

2026-11-17 19:00 | Naregatsi Art Institute

Նոյեմբերի 17-ը Գարեգին եպս. Սրվանձտյանցի ծննդյան օրն է։ Սիրով հրավիրում ենք ձեզ «Նարեկացի» արվեստի միություն` միասին նշելու մեր պապիկ Սրվանձտյանցի 186-ամյակը։  

Մենք սիրում ենք խոսել մեր էպոսից, Սասնա ծռերից ու Մհերի դռնից, բայց հաճախ մոռանում ենք ԱՅՆ ՄԱՐԴՈՒՆ, ում շնորհիվ այդ ամենը հասավ մեզ։

Սրվանձտյանցը պարզապես բանահավաք չէր․ նա հայտնաբերեց մեր տեսակի հերոսականության գաղտնագիրը։ Եթե նա չգնար գյուղեգյուղ, չգտներ ու չգրառեր մեր հեքիաթները, սովորությունները, էպոսը, մենք այսօր չէինք ունենա մեր ինքնության, մեր մշակույթի հենասյուներից մեկը՝ հայկական բանահյուսությունը։ 

Երեկոյի ընթացքում կլսենք երկու բանախոսություն՝

Մարիաննա Տիգրանյան. «Ազգայինի ակունքներում․ Սրվանձտեանց»

Հայկ Համբարձումյան. «Գարեգին Սրվանձտյանց. հերոսականության ալգորիթմի հայտնագործումը»

Կունկնդրենք էպիկական երաժշտություն

Իսկ հյուրասիրությունը՝ էպոսի հերոսների սիրած ուտելիքը (հաց, կարագ, մեղր, գինի) ու ծննդյան գաթա։

📅 Երբ՝ Նոյեմբերի 17-ին

⏰ Ժամը՝ 19:00-ին

📍 Վայրը՝ «Նարեկացի» արվեստի միություն՝ Վարդանանց 16/1

👉 Մուտքն ազատ է։ Գատնաբառը՝ «Հացն ու գինին Տեր կենդանի, խաչ պատերազմին վեր իմ աջ թևին»

📞 Տեղեկությունների համար՝

(010) 58 01 05

🌐 www.naregatsi.org 

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։