×

«Բռնենք ճամփեն Արցախի»

2026-01-01 | Naregatsi Art Institute

«Բռնենք ճամփան Արցախի» ալբոմը «Նարեկացի» արվեստի միության հերթական  հրատարակությունն է, որտեղ ընգրկված են «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի կողմից հավաքագրված Արցախի բարբառով 36 երգ՝ ծիսական, աշխատանքային, կենցաղային, հարսանեկան երգեր, սիրերգեր, օրորներ, կատակերգեր և 1 պարեղանակ։

Երգերը ներկայացված են միաձայն, մեներգային և խմբային կատարումներով, բնական (այդ թվում մանկական ձայներով),  թեթև նվագակցությամբ՝ մեկ կամ մի քանի նվագարանով։

«Բռնենք ճամփեն Արցախի» նախագիծը իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲՄԸ) աջակցությամբ։

Կցված ֆայլեր
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։