×

Փայտափորագրության դասարան

2016-09-15 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում փայտի փորագրության դասարանը գործում է 2008թ.-ից: Սկզբում ուսուցիչ Սամվել Ավանեսյանի ղեկավարմամբ: Ժամանակավոր դադարից հետո դասարանը վերականգնվել է նկարիչների միության անդամ, 17 տարվա մանկավարժական փորձառություն ունեցող Արտակ Պողոսյանի ղեկավարմամբ:

Այժմ Արտակ Պողոսյանը դասավանդում է Շուշիի պետական հումանիտար քոլեջում: Նա մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում:

Լեռնային Ղարաբաղի մշակութային հարուստ կենսագրություն ունեցող Շուշի քաղաքում փայտագործությունը և փայտարվեստն ունեցել են պատմական կարևոր նշանակություն, և Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է նախնիների թողած բարի ավանդույթը և մատաղ սերնդին կրթում նրանց ոգով:

Թիմ
Արտակ Պողոսյան
Փայտափորագրության ուսուցիչ
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։