Գագիկ Գինոսյան. «Ողջու՜յն, տղե՛րք»
Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966թ. Ախալցխայում:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավարն է 2001 թ-ից: Նրա համերգացանկի գերակշռող մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների շնորհիվ ոչնչացումից փրկված, վերականգնված և յուրաքանչյուրն իր ազգագրական ոճին հարազատ բեմադրված երգերն ու պարերը:
Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և ունի ինժեներ-կիբեռնետիկի որակավորում: Աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում ՝ որպես ավագ գիտաշխատող: 1992թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: Նա «X» (իքս) գաղտնի ջոկատի կազմում ընդգրկվել է մահապարտների «Արծիվ» գումարտակ:
Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի ազատագրական մարտերին:
1994-1996թթ. ծառայել է հայկական բանակում՝ հատուկ նշանակության առանձին գումարտակում:
1995-1996թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային ռազմական ակադեմիան:
ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով պարգևատրվել է «Արծիվ մահապարտ» (1998) և «Արիության համար»(2000) մեդալներով, նաև այլ պարգևներով:
1996-1999թթ. աշխատել է Գյումրիի «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակի տնօրեն;
Պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական համույթներում:
1996թ. Իտալիայում, 1999թ. Ռումինիայում և Խորվաթիայում դարձել է չորս միջազգային ազգագրական փառատոների դափնեկիր:
Գագիկ Գինոսյանի անդրանիկ «Ողջու՜յն, տղե՛րք» գիրքը լույս է տեսել 2006թ.:
Այն ներկայացնում է հեղինակի արձակ բանստեղծությունները, հրապարակախոսական հոդվածներն ու հարցազրույցները: «Թանձր մտքեր» խորագրի ներքո հեղինակը ներկայացրել է նաև իր թևավոր աֆորիզմները:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։